ՀՀ Կենտրոնական բանկն այսօրվանից շրջանառության մեջ է դրել «Նոյյան տապան» 4 տեսակի ոսկե հուշադրամները:ԿԲ-ում նշել են, որ «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե հուշադրամի անվանական արժեքը 100 դրամ է, տպաքանակը՝ 3000 հատ, 7,78 գրամ քաշով ոսկե հուշադրամն արժե 10 000 դրամ, հատվել է 1000 հատ:«Նոյյան տապան» 15,55 գրամ քաշով ոսկե հուշադրամի անվանական արժեքը 25 000 դրամ է, տպաքանակը՝ 800 հատ, «Նոյյան տապան» 31,1 գրամ քաշով ոսկե հուշադրամի անվանական արժեքն էլ 50 000 դրամ է, հատվել է 500 հատ:Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսին՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին եւ Արարատ լեռը՝ արեւածագի ֆոնին:Էսքիզների հեղինակը Էդուարդ Կուրղինյանն է: Դրամները հատվել են գերմանական Geiger Edelmetalle ընկերության դրամահատարանում: Tweet Դիտում՝ 6371