ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է օնլայն գնումների Secure Code համակարգը
29.03.2017 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումներ կատարելու անվտանգ ծառայություն:
Ինչպես հայտնել են բանկում, այսօրվանից Mastercard քարտապանների ինտերնետ գնումները Secure Code համակարգի շնորհիվ պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով:
Secure Code համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնել քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:
Բանկում թվարկել են քարտապանների համար Secure Code ծառայության առավելությունները՝
- Անվտանգություն. ինտերնետ գնումը հաստատվում է մեկանգամյա օգտագործման գաղտնաբառով, որը հասանելի է միայն կոնկրետ քարտապանին (գաղտնաբառն ուղարկվում է քարտապանի բջջային հեռախոսահամարին` SMS հաղորդագրության միջոցով) եւ վավեր է միայն մեկ գնման համար:
- Պարզություն եւ հարմարավետություն. վճարում կատարելու համար հաճախորդը բարզապես առցանց վճարման էջում մուտքագրում է իր բջջայինին ստացած SMS հաղորդագությունում նշված վեցանիշ թիվը:
«Secure Code համակարգի կիրառմամբ (այսինքն` անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Secure Code հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու: Ամեն դեպքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանականությունը հավասարեցնում է զրոյի»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում հիշեցրել են, որ Visa քարտապանների համար ինտերնետային գնումների անվտանգության ապահովման 3D-Secure համակարգը գործարկվել է 2017թ. փետրվարին:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: