Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի մրցանակի է արժանացել

29.03.2017 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ /

Կոնվերս Բանկի թիմը մարտի 17-ին Մինսկում մասնակցել է Belarus: Trade Finance 2017 կոնֆերանսին, որի շրջանակում ճանաչվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առեւտրի ֆինանսավորման ոլորտում Introduction to Trade Finance առցանց ուսուցման ծրագրի մասնակիցներից լավագույնը՝ արժանանալով ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին:

«Կոնվերս Բանկը նման մրցանակի է արժանացել առցանց ուսուցման ծրագրին մասնակցած աշխատակիցների աննախադեպ թվի եւ գրանցած բացառիկ արդյունքների շնորհիվ` բանկի 116 աշխատակիցների գերակշռող մասը ծրագիրն ավարտել է՝ ապահովելով առավելագույն հնարավոր արդյունքներ»,- նշել են բանկում:

«Սա նշանակալի ձեռքբերում է: Մենք ուրախ ենք , որ Կոնվերս  Բանկը հանձն է առել հասնել ամենաբարձր չափորոշիչներին: Առցանց վերապատրաստման այս դասընթացը եզակի է իր տեսակի մեջ. այն  մասնակիցներին  խորացված գիտելիքներ է տալիս առեւտրի ֆինանսավորման ոլորտում, ինչպես նաեւ ընձեռում է միջազգային ֆինանսական զարգացումներին եւ միտումներին իրազեկ լինելու հնարավորություն»,- ասել է ՎԶԵԲ-ի Առեւտրի աջակցման ղեկավար եւ Միջազգային առեւտրի պալատի խորհրդի նախագահ Ռուդոլֆ Փյութսը:

Միաժամանակ, ՎԶԵԲ-ի Trade Exchange ամսագրի՝ միջազգային առեւտրի ֆինանսավորման խնդիրներին նվիրված Trade Finance Clinic միջազգային մրցույթում  բանկի Միջազգային հարաբերությունների եւ առեւտրի ֆինանսավորման բաժնի պետ Նելլի Քոչարյանի պատասխանները ճանաչվել են լավագույնը եւ նա արժանացել է 2016 expert - Trade Exchange միջազգային մրցանակին:

«Կոնվերս Բանկում բարձր են գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը: Վերջինս հանդիսանում է միջազգային ֆինանսական շուկաներում Կոնվերս Բանկի կարեւորագույն գործընկերներից մեկը, որի հետ համագործակցությունը բազմակողմանի է՝ ընդգրկելով ինչպես առեւտրի ֆինանսավորման, այնպես էլ ՓՄՁ եւ կորպորատիվ վարկավորման ոլորտները: Համագործակցության շրջանակում նշված կազմակերպությունը մշտապես աջակցում է բանկին՝ ընձեռելով մեր աշխատակիցների տեխնիկական վերապատրաստման, մասնագիտական ունակությունների կատարելագործման եւ միջազգային ֆինանսական զարգացումներին եւ միտումներին իրազեկ լինելու հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ-ի հետ համագործակցում է 2008-ից ի վեր եւ ներկայում ՎԶԵԲ-ի հիմնական գործընկերներից է Հայաստանում: 2009-ից Առեւտրի խթանման ծրագրի գործընկերն է: 2016թ. բանկն արժանացել է ՎԶԵԲ «Տարվա գործարք՝ սոցիալական ներգործություն» մրցանակին:

Դիտում՝ 12765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW