Այսօր Հայէկոնոմբանկի «Երեւան» մասնաճյուղը (Շենգավիթ վարչական շրջան, Սմբատ զորավարի 11/1) համալրել է ՀՀ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը:Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ բանկը մշտապես համալրում է գործող ծառայությունների ցանկը եւ հետեւողականորեն բարելավում հաճախորդների սպասարկման գործընթացը, որի վառ ապացույցն է նաեւ այս գործառույթների ներդրումը բանկում:Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւս կարեւորել է հերթական գրասենյակի գործարկումը Հայէկոնոմբանկում եւ նշել, որ պետական մարմինների կողմից մատուցվող մոտ 70 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաեւ միասնական այս գրասենյակում: ««Երեւան» տոնավաճառում գործող այս գրասենյակը կարեւորում եմ նաեւ գտնվելու վայրի տեսանկյունից, որտեղ մարդկանց շարժը շատ է, ու քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ այստեղից՝ առանց լրացուցիչ ռեսուրս կամ ժամանակ վատնելու»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:«Այսուհետ Հայէկոնոմբանկի մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կունենան իրականացնելու պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակի հետեւյալ գործառույթները` դատվածության եւ հետախուզման առկայության մասին, ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքների տրամադրում, իրավաբանական անձի եւ Ա/Ձ գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում, գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման վերաբերյալտեղեկատվության տրամադրում եւ այլ գործառույթներ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2146