Պրոմեթեյ Բանկը Reebok Sports Club Armenia-ի հետ համատեղ քոբրենդային քարտ է ներկայացրել:Ինչպես հայտնել են բանկում, քարտը հնարավորություն է տալիս ստանալու 100 հազ. դրամից մինչեւ 1 մլն դրամ քարտային վարկ՝ տարեկան 18% անվանական տոկոսադրույքով եւ 12 ամիս մարման ժամկետով:100 000-500 000 դրամ վարկային գիծ ստանալու համար անհրաժեշտ է՝- ներկայացնել նույնականացման (ID) քարտ, կամ անձնագիր եւ սոց. քարտ,- լինել գրանցված աշխատող,- վերջին 12 ամսում չունենալ դասակարգված վարկ,- վերջին 12 ամսվա ընթացքում չունենալ վարկի մարման՝ 30-ից ավելի ժամկետանց օր:500 001-1 000 000 դրամ վարկային գիծ ստանալու դեպքում նաեւ անհրաժեշտ է, որպեսզի՝- բոլոր վարկերի գծով ամսական մարումները չգերազանցեն զուտ եկամտի 50%-ը,- վերջին աշխատավայրում աշխատանքային ստաժը կազմի նվազագույնը 6 ամիս:Վարկի գումարով կարելի է վճարել սպորտային ակումբի այցելության տարեկան անդամակցության փաթեթի համար, կատարել գնումներ ակումբի տարածքում գտնվող Reebok Fit Hub սրահում, օգտվել մարզասրահի սրճարաններից եւ այլ ծառայություններից:Քարտ ձեռք բերելու համար անհրաժեշտ է սպորտայի ակումբի ընդունարանում լրացնել համապատասխան դիմումը:Բանկում տեղեկացրել են, որ մարզասրահի ծառայություններին եւ փաթեթների գներին ծանոթանալու համար կարելի է զանգահարել 010 36 36 36, իսկ քարտի եւ քարտային վարկի համար` 010 56 20 36 համարով: Tweet Դիտում՝ 3291