Ամերիաբանկն ու «Դրոփս»-ը վճարային նոր գործիք են գործարկել

28.03.2017 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ /

Ամերիաբանկը՝ «Դրոփս» ընկերության հետ համատեղ, ներկայացրել է Drops հավելվածը, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում վճարային քարտերի միջոցով կատարել ավտոմատացված պարբերական վճարումներ:

Հավելվածի միջոցով վճարումներ կարելի է կատարել ցանկացած վայրից սմարթֆոնի, պլանշետի միջոցով, իսկ առցանց գործարքների անվտանգությունն ապահովվում է VbV (Verified by VISA) եւ Secure Code տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

Drops վճարային գործիքը հնարավորություն է տալիս վճարել ապահովագրության, ուսման, կոմունալ, կապի ծառայությունների դիմաց, կատարել վարկերի մարումներ, ինչպես նաեւ վճարումներ տարատեսակ ծառայություններից օգտվելու (մարզասրահ, լողավազան, զբոսաշրջության եւ այլն) դիմաց:

«Շատ ընտանիքների համար դժվար է կիսամյակային կամ տարեկան կտրվածքով կատարել խոշոր գումարի միանգամյա վճարում: Մինչդեռ օրական կամ ամսական պարբերականությամբ վճարումները հեշտացնում են ֆինանսական հոսքերի կառավարումը, իսկ ընտանեկան բյուջեն զերծ պահում տատանումներից եւ ծանրաբեռնվածությունից»,- ասել է Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:

«Դրոփս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Ծատուրյանի խոսքով` հավելվածին ներկայում միացած է ստացող իրավաբանական 20 կազմակերպություն, այդ թվում` ապահովագրական ընկերությունների հիմնական մասը, բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ: Ցանկը շարունակելու է ընդլայնվել, ներկայում ընկերությունը բանակցում է վարկային կազմակերպությունների հետ:

Հավելվածի միջոցով կատարվող գործարքների համար գանձվում է միջնորդավճար 0-1,9%-ի չափով` կախված կոնկրետ ստացող կազմակերպության հետ պայմանավորվածությունից:

Հավելվածին կարելի է կցել Հայաստանում գործող բոլոր ArCa, Visa, Mastercard քարտերը, որոնք թողարկված են «Արմենիան Քարդ» միջավայրում աշխատող բանկերի կողմից:

Հավելվածի օգտատերերը կարող են ընտրել վճարման պարբերականությունը (օրականից մինչեւ տարեկան), ցանկության դեպքում փոփոխել այն, ինչպես նաեւ ցանկացած պահի դադարեցնել գործարքը:

Drops վճարային հավելվածն անվճար կարելի է բեռնել App Store-ից եւ Google Play-ից, այն հասանելի կլինի ապրիլի 5-ից:

Դիտում՝ 972
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW