Չեխական ընկերությունը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում

27.03.2017 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Չեխական Foodish s.r.o. ընկերության սեփականատեր Կարեն Սարգսյանն այսօր ասել է, որ մտադիր են մեծացնել դեպի Եվրոպա արտահանվող արտադրատեսականին, ընդլայնել գործունեությունը Հայաստանում եւ հայկական ընկերությունների հետ համագործակցության շրջանակը:

Ինչպես հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին գործարարը նշել է նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը:

Foodish s.r.o.-ն զբաղվում է վերամշակված գյուղատնտեսական ապրանքների ներկրմամբ, փաթեթավորմամբ եւ մեծածախ առեւտրով՝ համագործակցելով Չեխիայի խոշոր ցանցերի հետ։

Գործարարը նախարարին տեղեկացրել է, որ 2016-ից ընկերությունը Հայաստանից արտահանում է պահածոներ դեպի եվրոպական շուկա։ Բացի այդ, ընկերությունը լոգիստիկ կենտրոնների ստեղծման ծրագրեր ունի:

Սուրեն Կարայանը նշել է, որ լոգիստիկ կենտրոնների առկայությունը Հայաստանում եւ Եվրոպայում հայ գործարարների համար չափազանց կարեւոր է, եւ ավելացրել, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակել այս հարցում։

Դիտում՝ 1131
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW