“Կասկադ-Բանկը”, “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” եւ “ԱԿԲԱ-Լիզինգը” հավակնում են 2007 FT Sustainable Banking Awards մրցանակներին

23.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կասկադ-բանկը”, “Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” եւ “ԱԿԲԱ-Լիզինգը” հավակնում են Financial Times թերթի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից սահմանված 2007 FT Sustainable Banking Awards մրցանակներին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, մրցույթին մասնակցելու համար ներկայացվել են 151 հայտեր` 51 երկրների 104 բանկերից:

FT Sustainable Banking Awards մրցանակները տրվում են այն բանկերին, որոնք առաջնորդություն եւ իննովացիոն մոտեցումներ են ցուցաբերում սոցիալական եւ բնապահպանական նպատակաները իրենց գործունեության մեջ ինտեգրելու ընթացքում:

Հաղթողներն որոշվելու են հինգ անվանակարգերում. Sustainable Bank of the Year, Emerging Markets Sustainable Bank of the Year, Sustainable Bankers of the Year, Sustainable Deal of the Year եւ Achievement in Carbon Finance:

Յուրաքանչյուր անվանակարգում լինելու է հինգ մասնակիցներից կազմված շորթ-լիսթ:

Մրցանակները հանձնվելու են հունիսի 7-ին Լոնդոնում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9394
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW