Ուժը կորցրած է ճանաչվել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ-ի լիցենզիան

22.03.2017 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի մարտի 21-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «Ֆ.Ի.Կ.Օ» ՈՒՎԿ ՍՊԸ վարկային կազմակերպության լիցենզիան:

Ստորեւ ներկայացված է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ստորագրած որոշման եզրափակիչ մասի տեքստը՝

1. Ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական բանկի խորհրդի 14.09.2010թ. թիվ 232-Ա որոշմամբ Կազմակերպությանը տրամադրված թիվ 34 վարկային կազմակերպության լիցենզիան:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն որոշումը պարունակում է բանկային եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով սույն որոշման եզրափակիչ մասը հրապարակվելու պահից:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով ապահովել սույն որոշման եզրափակիչ մասի հրապարակումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում եւ զանգվածային լրատվության միջոցներում:

4. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Սույն որոշման գործողությունը դատական կարգով բողոքարկելիս չի կասեցվում գործի ողջ դատական քննության ընթացքում:

Դիտում՝ 3659

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW