Ամերիաբանկում կարծում են, որ «ժամկետանց» հաճախորդին ուղղվող բանկի ջանքերն ու իրավական գործընթացները շատ ավելի ծախսատար են, քան այն հնարավոր տույժերը, որոնք բանկը կարող է ակնկալել:Այս մասին այսօր ասել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ Banks.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ գրավների իրացմանն առնչվող հայտարարությունը:Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում նշել էր, որ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հնարավորություն ունեն եւ որոշ դեպքերում չեն իրացնում գրավի առարկան մինչեւ այն պահը, երբ պարտավորության խախտման հետեւանքով հաշվեգրվող տուգանքների շնորհիվ վարկառուի պարտքի չափը հավասարվում կամ նույնիսկ գերազանցում է համապատասխան գրավի առարկայի արժեքը:«Չեմ կարող բացառել, որ նմանատիպ երեւույթներ շուկայում կան: Բայց մի բան միանշանակ կարող եմ հաստատել՝ մեր բանկում նման պրակտիկա, որ ժամկետանց հաճախորդի պարագայում ձգձգվել է գրավի իրացումը, բացառվում է: Ասեմ ավելին, ես չեմ կարծում` որեւէ լավ ֆինանսիստ կամ բանկիր ժամկետանց վարկի գծով լուծումն անգամ մեկ օր ձգձգի. տնտեսական առումով էլ դա իմաստ չունի: Բանկին, որպես կանոն, ձեռնտու է օր առաջ իրացնել ժամկետանց գրավը եւ ստացված միջոցները տեղաբաշխել առողջ բիզնեսում»,- մեկնաբանել է Արման Բարսեղյանը: Tweet Դիտում՝ 5808