2017թ. հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում արձանագրվել է 6,2% տնտեսական ակտիվություն:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 16,1%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` 0,1%-ով, իսկ շինարարության ծավալը կրճատվել է 13,8%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 9,6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11,1%-ով: Սպառողական գների ինդեքսը Հայաստանում հաշվետու ամիսներին նվազել է 0,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ ավելացել 4,9%-ի չափով: 2017թ. հունվար-փետրվարին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,1%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-փետրվարին ավելացել է 22,2%-ով: Ընդ որում, ներմուծման ծավալն աճել է 23,5%-ով, արտահանման ծավալը՝ 20,1%-ով: Tweet Դիտում՝ 2038