Բանկերն առաջարկի ավելցուկ ունեն, ասել է վարչապետը

20.03.2017 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն ասել է, որ բանկերն առաջարկի ավելցուկ ունեն:

Այդ մասին նա ասել է Տավուշի մարզում կայացած հանդիպումների ժամանակ:

Պատասխանելով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների մասին հարցին, Կարեն Կարապետյանը նշել է.

«Հոկտեմբերից առ այսօր մենք չորս անգամ նվազեցրել ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքները, որը բացահայտ կամ ոչ բացահայտ պետք է ազդի հիփոթեքային տոկոսադրույքների վրա: Բանկը նույն բիզնեսն է, որը փող է վաճառում: Այսօր մեր բանկային շուկայում ընդամենը 9 տոկոս փողն է դրսից բերված, 91 տոկոսը մեր ավանդատուների, մեր քաղաքացիների փողն է: Մենք համարում ենք, որ այսօրվա շուկայական տոկոսադրույքը բարձր է եւ չի նպաստում տնտեսության աշխուժացմանը:

2016 թ. բանկերն ավարտել են բավական մեծ շահույթով եւ առաջարկի ավելցուկ ունեն: Այս մրցակցության պայմաններում այդ շուկայի տոկոսադրույքները նվազելու են: Ի՞նչ ենք անելու մենք: Մեր կողմից ստեղծվող հիմնադրամների՝ Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի եւ այլ հիմնադրամների միջոցներով շուկա ենք բերելու էժան փող, որը լինելու է սահմանափակ: Բայց դրանով բանկային մրցակցությունն ավելի կոշտանալու է եւ բանկերի՝ իրենց տոկոսադրույքները թելադրելու կամ առաջարկելու մոտիվացիան, հնարավորությունը պակասելու են»:

Դիտում՝ 4795

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW