«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը շուրջ 3 տարի է՝ աջակցում է սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ արտոնություններ տրամադրելով ընկերության գրեթե բոլոր վարկատեսակների համար:Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի մոտ 30 սահմանամերձ համայնքների վարկառուներ օգտվում են ընկերության վարկատեսակներից՝ առանց տրամադրման եւ սպասարկման միջնորդավճարների եւ իջեցված տոկոսադրույքներով: ««Կամուրջ» վարկային կազմակերպությունը, լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն, իր առջեւ միշտ դրել է խնդիրներ, որոնք ուղղված են բնակչության խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակչությունը հանդիսանում է մեր երկրի սահմանների ապահովության ամենակարեւոր երաշխիքներից մեկը եւ մենք բոլորս մեր ուժերի ներածին չափով պետք է նեցուկ լինենք նրանց:2014թ. օգոստոսին կայացվեց որոշում, ըստ որի՝ սահմանամերձ համայնքներին վարկերը տրամադրվելու էին առանց սպասարկման եւ տրամադրման վճարների եւ իջեցված տոկոսադրույքներով: Մեր այս քայլը մեծ արձագանք ստացավ եւ դրական գնահատվեց սահմանամերձ համայնքների բնակիչների կողմից»,- նշել են «Կամուրջ» ՈՒՎԿ-ի մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի բաժնում:Ընկերությունը տեղեկացրել է, որ 2016թ. արտոնյալ պայմաններով տրամադրվել է ավելի քան 344 մլն դրամի վարկ 405 վարկառուի: «Այսուհետ եւս շարունակելու ենք աջակցել սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ նախաձեռնելով քայլեր, որոնք կնպաստեն սահմանամերձ համայնքների զարգացմանը»,- ամփոփել են «Կամուրջ» ՈՒՎԿ-ում: Tweet Դիտում՝ 702