ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) համալրել է օրինապահ հարկ վճարողների ցանկը եւս 16 տնտեսվարողով՝ հասցնելով այդ թիվը 54-ի:ՊԵԿ-ում նշել են, որ համապատասխան կարգավիճակը հաստատող հավաստագրերն այսօր ընկերություններին է հանձնել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Ըստ ՊԵԿ-ի՝ «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երրորդ փուլում դիմում ներկայացրած 25 հարկ վճարողից 9-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 99 տնտեսվարողներ, որոնցից 54-ի դիմումը բավարարվել է, 23-ինը՝ մերժվել, իսկ 22 դիմում ուսումնասիրության փուլում է: Ստորեւ ներկայացված է «օրինապահ հարկատու»-ի կարգավիճակ ստացած 16 նոր ընկերությունների ցանկը`«Նանիկո» «Խայաթ քոմփանի» «Եվրոմեդ» Ա/Ձ Վրեժ Ղազարյան «Ստանդարտսերվիս» «Եվրոտրանս» «Եվրո այթի» «Վրո» «Վենկոն» «Ալտ դիզայն» Ա/Ձ Տիգրան Մադոյան«Էլ ֆոր» հաշվապահական կենտրոն» «Գ ընդ Էլ կապիտալ» «Գտգտիկ» «Սոֆթհենջ»«Արիդես» Tweet Դիտում՝ 3073