ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանի եւ Իրանի առեւտրաշրջանառության ծավալը կարելի է հասցնել տարեկան $ 1 մլրդ-ի:Այդ մասին վարչապետն ասել է Սյունիքում կայացած հանդիպումների ընթացքում:«Իրանի հետ մեր առեւտրաշրջանառությունը չափազանց ցածր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, եւ ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ասել է Կարեն Կարապետյանը: «Այս պահին վերջնական բանակցություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք գոտու մեկնարկը կհայտարարենք»,- նշել է վարչապետը:Կարեն Կարապետյանն ասել է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի գործընկերներին առաջարկել է օգտագործել Մեղրիի հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Tweet Դիտում՝ 1578