ՎիվաՍել-ՄՏՍ-ը 12 տարում 28 մլրդ դրամի սոցիալական ներդրում է կատարել

09.03.2017 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2005-2017 թթ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 28 015 900 000 (ավելի քան 28 մլրդ) դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով:

Դրանից շուրջ 1 338 400 000 դրամը (ավելի քան 1,3 մլրդ դրամ) նախատեսված է 2017թ. աշխատանքներ իրականացնելու համար: Միջին տարեկան կտրվածքով՝ սոցիալական ներդրումների տարեկան գումարային ծավալը կազմում է 2 234 600 000 դրամ (ավելի քան 2,2 մլրդ):

Ծրագրերի շրջանակում տարեկան իրականացվել է հանրային 82 միջոցառում:

Սոցիալական ներդրումների համալիր ծրագիրը հիմնված է երկրաժամկետ եւ համակողմանի ռազմավարության վրա: Ծրագրային առանձին ուղղություններ ընտրվել են համապատասխան ոլորտների կարիքների գնահատումից, ինչպես նաեւ երկարաժամկետ կտրվածքով առկա խնդիրներին արձագանքելու հրատապությունից ու դրանց կարեւորությունից ելնելով: Տարբեր ոլորտներ ներառող ծրագրերն իրականացվում են հետեւողականորեն՝ նպատակ ունենալով հիմքեր ստեղծել հետագայում այդ ոլորտների շարունակական զարգացման համար:

Տարիների ընթացքում, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի սոցիալական ներդրումները ներառել են հետեւյալ հիմնական ծրագրերը՝

1.    Բնակարանի ապահովում՝ ներառյալ Գյումրիում ու Վանաձորում երկրաշարժից տուժած կարիքավոր 40 ընտանիքի բնակարանների տրամադրում, ինչպես նաեւ «Ֆուլեր» տնաշինական ծրագրի շրջանակներում՝ 58 գյուղական, այդ թվում՝ սահմանամերձ համայքների 200 ընտանիքի համար կիսակառույց տների շինարարության ավարտ եւ վերանորոգման աշխատանքներ:

2.    Ենթակառուցվածքի զարգացման 191 նախագիծ՝  Հայաստանի 10 մարզի 50 գյուղական համայնքներում՝ ներառյալ գազատարների, ոռոգման  եւ խմելու ջրի համակարգերի ներդրում, այլընտրանքային էներգիայի ենթակառուցվածքի ստեղծում (արտաքին LED լուսավորության եւ ջեռուցման համակարգեր): Ինչպես նաեւ՝ մարզային կրթական հաստատությունների եւ մշակութային օջախների վերանորոգում եւ պաշտպանիչ պատի կառուցում՝ սահմանամերձ գյուղերում:

3.    Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր, որոնց շրջանակներում  բնապահպանական գիտելիքներով վերազինվել է ավելի քան 2000 երիտասարդ, ստեղծվել է շուրջ 1000 աշխատատեղ, «Արեւորդի» էկո-ակումբների սաների կողմից նկարահանվել է ավելի քան 40 փաստավավերագրական ֆիլմ՝ բնապահպանական թեմաներով: Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված ծրագրերի շրջանակներում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի շուրջ 8000 հա տարածքի պահպանման նպատակով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկոկրթական կենտրոնին տրամադրվել են մշտադիտարկման ժամանակակից սարքավորումներ եւ կառուցվել է  բազային նոր կայան՝ կենտրոնի  հարեւանությամբ:

4.    Առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական ավելի քան 30 տեսակի սարքավորում է հատկացվել մայրաքաղաքի եւ ավելի քան 31 համայնքի բուժհաստատությունների՝ ներառյալ նորածնային խնամքի բուժսարքավորումների տրամադրում ծննդատներին: Մանսագիտական աջակցություն է ցուցաբերվել հատուկ կարիքներով ավելի քան 400 երեխայի: Կազմակերպվում են հիպոթերապիայի կուրսեր՝ խնդիրներ ունեցող շուրջ 100 երեխայի համար:

5.    Մշակույթի եւ ազգային ինքնության պահպանման ոլորտներին աջակցելու շրջանակներում կազմակերպվել է ավելի քան 2000 համերգ եւ մշակութային տարբեր միջոցառում՝ մայրաքաղաքում եւ մարզերում:

6.    Աջակցություն տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման ոլորտում, ներառյալ՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը, Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադաների անցկացումն ու ֆաբլաբերի ստեղծումը:

7.    ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, «Սինոփսիս Արմենիա» եւ «Յունիքոմփ» ընկերությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվում է ՏՀՏ փորձարարական ուսումնական ծրագիր, որի նպատակն է ապահովել «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումն ավագ դպրոցներում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ իրականացվում են «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:

8.    Հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով 1200 ուսանողի ուսման վարձի հատուցում: Wi-Fi անկյունների եւ լաբորատորիաների ստեղծում 30 բուհում եւ տարբեր մարզերի 16 դպրոցում:

9.    Աջակցություն սպորտի ոլորտին, ներառյալ՝ շախմատի, ֆուտբոլի, նետաձգության զարգացմանը եւ այլն:

«Ավելի քան 11 տարի անընդմեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հավատարմորեն առաջնորդվել է իր արժեհամակարգի առանցքը հանդիսացող՝ կորպորատիվ պատասխանատվության օրակարգով: Ընդ որում, կայուն զարգացմանը միտված՝ սոցիալական լայնածավալ ներդրումներն այդ օրակարգի ընդամենը մեկ բաղադրիչն են: Ոչ պակաս կարեւոր է թե՛ կազմակերպության ներսում, եւ թե՛ սոցիալական լայնածավալ ներդրումների միջոցով կորպորատիվ պատասխանատվության ինստիտուտի ներդրումն ու ամրապնդումը Հայաստանում՝ հետեւողական եւ համակարգված աշխատանքների միջոցով»,-ասել է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:   

Դիտում՝ 2500
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW