Արարատբանկը եւ ՀԱԱԳ-ը կհամագործակցեն
09.03.2017 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) եւ Արարատբանկը ստորագրել են համագործակցության հուշագիր` հայրենական արտադրանքի արտահանման խթանման, ինչպես նաեւ ՓՄՁ ոլորտի արտահանողների համար մատչելի եւ առանց գրավի ֆինանսական ռեսուրսների ապահովման նպատակով:
Բանկում նշել են, որ համագործակցության արդյունքում Արարատբանկը ՀԱԱԳ-ի թողարկած ապահովագրական վկայագրերի ապահովությամբ կֆինանսավորի արտահանողներին` նախաարտահանման եւ հետաձգված վճարային պայմանով արտահանումների ժամանակ:
«Բանկի կողմից տրամադրվող ցածր տոկոսադրույքներով կարճաժամկետ առեւտրային վարկերը կխթանեն ՓՄՁ ոլորտի ձեռնարկությունների զարգացումը, իսկ արտահանման ապահովագրությունը կնպաստի շուկաների ընդլայնմանը եւ արտադրության ծավալների ավելացմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ ՀԱԱԳ-ը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող ընկերությունների կողմից մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից չվճարման հետեւանքով կրած ֆինանսական վնասներից: Ընկերությունը հանդիսանում է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համակարգի կազմակերպություն, միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: