Կառուցապատող-էներգակիր-ջրամատակարար կապը կհամակարգվի

09.03.2017 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կառուցապատողների ու ներդրողների կողմից բարձրացված՝ գազի, էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված աշխատանքի անհրաժեշտության վերաբերյալ հարցին:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությանը հանձնարարվել է հնգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա», ՀԷՑ եւ «Վիոլա-ջուր» ընկերություններին՝ նշանակել պատասխանատուների, որոնք քաղաքաշինության պետական կոմիտեի եւ համայնքների ղեկավարների հետ համատեղ աշխատանքի արդյունքում կառուցապատողների ու ներդրողների համար կներկայացնեն օպերատիվ լուծումներ՝ նրանց կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ:

Իսկ քաղաքաշինության պետական կոմիտեին նախագահին հանձնարարվել է հնգօրյա ժամկետում վերոնշյալ ընկերություններին ներկայացնել կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները, ինչպես նաեւ ներդնողների եւ էներգակիրների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել նախարարության ներկայացուցիչներին:

Դիտում՝ 2305

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW