Կկարգավորվի փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման կարգը

09.03.2017 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է կարգավորել փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ շահագործման կարգը:

«Ներկայում օրենսդրական, տեխնիկական եւ այլ հարցերի հետեւանքով փոքր ՀԷԿ-երը զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ սոցիալական եւ տնտեսական ոլորտների վրա»,- ասել է վարչապետը:

Բնապահպանության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել փոքր ՀԷԿ-երի կողմից շրջակա միջավայրի վրա ունեցող ազդեցության չափորոշիչները, ինչպես նաեւ վերանայել բնապահպանական տուրքի վերաբերյալ կառավարության գործող որոշումն ու տուրքի խախտման պատասխանատվության տեսակները:

Բնապահպանության նախարարությունը գործընկեր կառույցների հետ կհստակեցնի նաեւ գետերի ցանկը, որտեղ, բնապահպանական, գյուղատնտեսական եւ այլ գործոններից ելնելով, նպատակահարմար չէ ՀԷԿ-երի կառուցումը:

Երկամսյա ժամկետում կմշակվեն նաեւ լրացուցիչ խթանման մեխանիզմեր, կուսումնասիրվեն ՀԷԿ-երի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները, ժամկետներն ու ջրօգտագործման թույլտվությունների համապատասխանությունը:

Նախարարությանը հանձնարարվել է նաեւ ձկնուղիների կառուցման նորմեր մշակել:

Դիտում՝ 2385

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW