ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն այսօր ասել է, որ ՓՄՁ-ների համար արտարժութային ռիսկերից զերծ մատչելի վարկավորման հնարավորությունների ընձեռումը կարեւոր նշանակություն ունի:Այս մասին ԿԲ փոխնախագահն ասել է Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ) գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:Նա ընդգծել, որ ԱԶՍԲ-ն որդեգրել է նման ռազմավարություն եւ սկսել այդ ուղղությամբ աշխատանքներ նաեւ Հայաստանում: ԿԲ փոխնախագահի խոսքով՝ ԱՍԶԲ-ի հետ Հայաստանի 20-ամյա գործակցության ամբողջ ընթացքում բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության կարեւոր ճյուղերի խոշոր եւ փոքր ու միջին ձեռնարկություններին` իրականացնելով միջնորդավորված եւ ուղղակի ֆինանսավորում: Վախթանգ Աբրահամյանը նշել է նաեւ, որ «միջազգային ֆինանսական կազմակերպությունների ռազմավարությունը, ինչպես նաեւ առաջարկվող ֆինանսական գործիքները դինամիկ փոփոխման կարիք ունեն ամբողջ աշխարհում՝ պայմանավորված գործընկեր երկրներում առկա պահանջարկով, եւ այսօր առավել արդյունավետ են ճկուն եւ փոփոխություններին արագ արձագանքող կազմակերպությունները՝ ի դեմս Սեւծովյան բանկի, որը ներկայանում է մեր իրականությանը եւ առկա պահանջարկին լիովին համապատասխանող գործիքակազմով եւ լուծումներով»: Tweet Դիտում՝ 4000