2007 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է 9.4%

20.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի ՀՆԱ աճն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կազմել է 9.4%,:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2007թ. հունվար-փետրվար ամսիներին կազմել է 93635.1 մլն դրամ:

2007թ. հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է 93635.1 մլն դրամ` 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրճատվելով 1%-ով:

Միջին ամսեկան աշխատավարձը 2007թ. հունվար-փետրվար ամսիներին 2006թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճել է 25.2%-ով` կազմելով 68295 դրամ:

Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 26.5%-ով եւ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 51944 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 83692 դրամ (աճը` 24.7%):
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7021
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW