Կարապետյանն ու Մեդվեդեւն առանձնազրույց են ունեցել

07.03.2017 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում  առանձնազրույց է ունեցել  ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ։

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերն անդրադարձել են հունվարին ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնման ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ:

Դիտում՝ 11322

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW