«Ինգո Արմենիա»-ն պարգեւատրել է լավագույն գործակալներին

07.03.2017 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը Հայաստանի տարբեր մարզերի՝ լավագույն արդյունքներ գրանցած գործակալներին շնորհակալագրեր է հանձնել եւ տրամադրել «Վարդանանց Նորարարական ԲԿ»-ի ծառայություններից օգտվելու անվանական նվեր-քարտեր:

Ինչպես հայտնել են ընկերությունում, պարգեւատրումն իրականացվել է մարտի 4-ին «Վարդանանց Նորարարական ԲԿ»-ի` «Առողջ համագործակցություն» խորագրով միջոցառման շրջանակում, որի նպատակներից էր խրախուսել մարզերում գործակալական ցանցի ընդլայնումը:

«Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արեւշատ Մելիքսեթյանը ներկայացրել է ընկերության մշակած 2017թ. ծրագրերը` շեշտադրելով ԱՊՊԱ ուղիղ հատուցման ներդրվող ծրագիրը:

Բացի այդ, ներկայացվել է «Ինգո Արմենիա»-ի կողմից բացված գործակալական անվճար դպրոցը, որտեղ «կարող են ուսանել տարբեր նախասիրություններ ունեցող անձիք, ձեռք բերել գործակալի լիարժեք գիտելիքներ եւ ունենալ աշխատանք»:

«Մենք բարձր ենք գնահատում մեզ հետ համագործակցող ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող գործակալներից յուրաքանչյուրին: Մենք շարունակելու ենք այս ծրագիրը՝ հույս ունենալով, որ մի օր մեզ հետ համագործակցող բոլոր գործակալները ներառված կլինեն «Առողջ համագործակցություն» ծրագրին»,- նշել է ընկերության` մարզերի տարածքային ստորաբաժանումների կառավարման բաժնի ղեկավար Հենրիկ Միրզոյանը:

Դիտում՝ 4793
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW