ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը մարտի 5-8-ը մասնակցում է Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող հանքարդյունաբերողների համաշխարհային ամենամյա հավաքին (PDAC): ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում նշել են, որ Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված են աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող կազմակերպությունների մեծ մասը, եւ ամեն տարի հանքարդյունաբերողների հավաքը հյուրընկալում է բնական պաշարների շահագործումը վերահսկող մարմինների եւ մասնավոր ընկերությունների շուրջ 25 հազ. ներկայացուցիչների՝ աշխարհի ավելի քան 125 երկրից։ Հավաքի մասնակիցներին կներկայացվեն տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտում կիրառվող նորագույն տեխնոլոգիաները, բնական ռեսուրսների կառավարման, պետական վերահսկողության եւ կարգավորող օրենսդրության պահանջները, ինչպես նաեւ հանքերի առավել արդյունավետ եւ անվտանգ շահագործման մեթոդներն ու բնապահպանական ռիսկերի կառավարման մեխանիզմները։Տորոնտոյի համաժողովը հանքարդյունաբերության հարցերով աշխարհի ամենախոշոր հավաքն է, որտեղ վերհանվում են ոլորտի համաշխարհային մակարդակի խնդիրները, դրանց ժամանակակից լուծումներն ու զարգացման առաջնահերթությունները։ Նախարարությունում նշել են, որ Տորոնտոյի ամենամյա հավաքին արդեն 12-րդ անգամ Հայաստանից ներկայացված կլինի Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող «Լիդիան ինթըրնեյշնլ»-ը՝ որպես Տորոնտոյի ֆոնդային բորսայում գրանցված, նորագույն տեխնոլոգիաներ կիրառող ընկերություն, որը հանդիսանում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում միջազգային ամենախոշոր ներդրումային ծրագրի հեղինակը։ Tweet Դիտում՝ 2706