Հայաստանի սննդամթերքի շուկայում փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում, որի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի եւ մրգի 5,6%-ով եւ 1,3%-ով էժանացումը:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 20,1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5,6% գնանկում:Մրգի ապրանքախմբում անցած տարվա փետրվարի համեմատ արձանագրվել է 20,8% գնաճ, իսկ այս տարվա հունվարի համեմատ`1,3% գնանկում:Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 3,2%, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,6% գնանկում:Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 1,9%-ով, իսկ անցած ամսվա համեմատ` 1,4%-ով:Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 0,4%, եւ 0,5% գնաճ:Միաժամանակ, մսամթերքը փետրվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ էժանացել է 1%-ով, իսկ 2017թ. հունվարի համեմատ՝ թանկացել 0,1%-ով:Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2016թ. փետրվարի համեմատ գրանցվել է 16,3%, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 1,1% գնաճ: Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 0,9% գնանկում: Ընդ որում, բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում աճել են համապատասխանաբար 9,2% եւ 10,1%-ով:Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ արձանագրվել է սակագների 0,7% նվազում, ինչը հիմնականում էլեկտրաէներգիայի՝ 2,8%, բնական գազի մատակարարման՝ 2,3% սակագների նվազման արդյունք է:Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2017թ. փետրվարին հունվարի համեմատ նվազել են 0,9%-ով, իսկ 2016թ. փետրվարի համեմատ` 0,2%-ով: Tweet Դիտում՝ 2766