Հայկական գինիները Գերմանիայի Նոյշտադ քաղաքում փետրվարի 25-ին կայացած Mundus Vini 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխությանը 10 ոսկե եւ 13 արծաթե մեդալների են արժանացել:Ինչպես հայտնել են Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամից, հայկական գինիներն իրենց նվաճած մեդալների քանակով առաջ են անցել Վրաստանից (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովայից (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիայից (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիայից (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանից (1 ոսկի, 1 արծաթ)` կիսելով նույն 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի եւ Հունգարիայի հետ:Ոսկե մեդալի են արժանացել հետեւյալ գինիները`- «Վան Արդի»-ը` 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak; 2015 Areni Reserve եւ 2015 Van Ardi Reserve Syrah,- «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ը` 2013 ArmAs Karmrahyut Reserve, - «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը` 2015 Voskevaz Karasi collection Voskehat- «Արմենիա Վայն»-ը` 2014 Takar Reserve,- «Տիեռաս Դե Արմենիա»-ն` 2013 Karas Reserve Winemaker's Selection Blend- «Օլդ Բրիջ»-ը` 2009 Old Bridge Red Dry Reserve,- «Գետնատուն»-ը` 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village,- «Տրինիտի»-ն` 2014 Trinity Eh Areni Noir,Արծաթե մեդալի են արժանացել`- «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ը` 2013 ArmAs Voskehat Reserve- «Արմենիա Վայն»-ը` 2016 Armenia Muscat; 2014 Tariri եւ 2014 Takar Areni- «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը` 2015 Voskevaz Hightanak եւ 2014 Voskevaz Voskepar Voskehat- «Տիեռաս Դե Արմենիա»-ն` 2015 Karas White Dry Wine եւ 2015 Karas Red Wine- «Գետնատուն»-ը` 2015 Getnatoun Voskehat- «Հայլենդ Սելլարս»-ը` 2015 Koor Dry Red Wine եւ 2014 Koor Reserve- «Արտաշատ Վինկոն»-ը` 2014 Chateau Rind- «Անուշ 1»-ը` 2014 Kataro Sireni Reserve ToghԲացի այդ, հայկական գինիների շնորհանդեսն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:«Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, դեպի տարբեր շուկաներ արտահանման ծավալների աճի խթանմանը եւ նոր գործընկերների բացահայտմանը»,- նշել են հիմնադրամում: Tweet Դիտում՝ 45741