Հայաստանի ԿԲ-ն հրապարակել է գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության հերթական ինդեքսները

20.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2007 թ. առաջին եռամսյակի գործարար միջավայրի, տնտեսական ակտիվության եւ սպառողների վստահության ինդեքսները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին են ԿԲ մամլո ծառայությունում, I եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել է 57,8, տնտեսական ակտիվության ինդեքսը` 71,2, իսկ սպառողների վստահության ինդեքսը` 54,0:

Ինդեքսները հաշվարկվել են արդյունաբերության, շինարարության եւ ծառայությունների ոլորտների 801 կազմակերպություններում, ինչպես նաեւ Երեւանի եւ հանրապետության մարզերի 2961 տնային տնտեսություններում անցկացված հարցումների օգնությամբ:

Եթե ինդեքսն անցնում է 50 ցուցանիշը, դա նշանակում է բարձր ակտիվություն, 50-ից ցածր արժեքը` ցածր ակտիվություն, 50-ը նշանակում է անփոփոխ իրավիճակ:

Պատասխանների հաշվեկշիռները հարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշին, ստանում ենք վերջնական ինդեքսները, որոնք 2007 թ. I եռամսյակում 2006թ. չորրորդեռամսյակի համեմատությամբ կազմել են. գործարար միջավայրի ինդեքս` 120,9%, տնտեսական ակտիվության ինդեքս` 110,4%, սպառողների վստահության ինդեքս` 107,4%:

2006 թվականի չորրորդ եռամսյակում գործարար միջավայրի ինդեքսը կազմել էր 47,8, տնտեսական ակտիվության ինդեքսը` 64,5, սպառողների վստահության ինդեքսը` 50,3:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7844
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW