Պետական գործառույթ իրականացնող բանկերի լիազորությունները կընդլայնվեն

02.03.2017 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է ՀՀ միգրացիոն պետական ծառայության որոշ գործառույթներ պատվիրակել պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին:

Ներկայում այս օպերատորները վեցն են՝ Արդշինբանկ, Ամերիաբանկ, Կոնվերս Բանկ, Անելիք Բանկ, Հայէկոնոմբանկ եւ «Հայփոստ»:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ միասնական օպերատորները կիրականացնեն փախստականի կարգավիճակ ունենալու, ինչպես նաեւ Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:

Նախարարի խոսքով՝ հանրապետության ամբողջ տարածքում գործում է 39 նման գրասենյակ, որոնցից 14-ը`Երեւանում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ, կարեւորելով պետական գործառույթների մի մասը մասնավորին պատվիրակելու նախաձեռնությունը, նշել է, որ ծրագիրը պետք է շարունակական լինի, իսկ օպերատորները գործեն ՀՀ ամբողջ տարածքում:

Դիտում՝ 7067

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW