ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Կրթություն XXI դար» էքսպոն

01.03.2017 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության տանը մարտի 1-3-ն անցկացվում է «Կրթություն XXI դար» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Ինչպես հայտնել են բանկում, ցուցահանդեսը կազմակերպվել է «Ինտեր Էքսպո» ընկերության ու Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի կողմից` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ:

«Կրթական ոլորտին աջակցությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ, ընդհանուր առմամբ, ՎՏԲ Խմբի սոցիալական գործունեության անբաժանելի մասն է: Իր գործունեության ընթացքում բանկը մշտապես աջակցություն է ցուցաբերում կրթական հաստատություններին, նախագծերին ու ծրագրերին»,- ասված է հաղորդագրությունում:  

Ցուցահանդեսին մասնակցում են 70-ից ավելի կազմակերպություններ, այդ թվում` ավելի քան 10 բուհեր Ռուսաստանից:

Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնը ցուցահանդեսի շրջանակում կներկայացնի բուհերում անվճար ուսուցման ծրագրեր եւ կանցկացնի ավելի քան երկու հարյուր դիմորդների մրցութային ընտրություն 2017-2018 ուսումնական տարում ուսուցման բոլոր աստիճանների համար:

Բուհերի ներկայացուցիչներն այցելուներին կծանոթացնեն ընդունելության կանոններին, ուսուցման արտոնություններին, ինչպես նաեւ լրացուցիչ կրթություն ստանալու հնարավորություններին՝ պարապմունքներ լեզուների դպրոցներում, միասնական քննություններին նախապատրաստական դասեր եւ կրթական ծրագրեր արտասահմանում։

Բացի այդ, կկազմակերպվեն սեմինարներ եւ կլոր սեղաններ՝ կրթության վերաբերյալ հարցերով:

Դիտում՝ 10116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai