«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն, «Ազգային հիփոթեքային ընկերության» հետ համագործակցության շրջանակում, գործարկել է բնակարանային երկու նոր վարկատեսակ՝ «Մարզային» եւ «Էներգախնայող»: Ինչպես հայտնել են ՈՒՎԿ-ում, «Մարզային» վարկատեսակը հնարավորություն է ընձեռում ստանալ վարկ՝ 500 000 դրամից մինչեւ 25 մլն դրամի սահմաններում եւ ուղղված է ՀՀ ամբողջ տարածքում (բացառությամբ քաղաք Երեւանի) բնակարանի ձեռքբերմանը, վերանորոգմանը, կառուցապատմանը: «Էներգախնայող» վարկատեսակի շրջանակում կարելի է ստանալ վարկ՝ 1,5 մլն դրամից մինչեւ 25 մլն դրամի սահմաններում (ներառյալ Երեւանը): Այն ուղղված է բնակարանների էներգաարդյունավետության բարելավմանը: Վարկերը տրամադրվում են 5-15 տարի մարման ժամկետով եւ 12-13% տոկոսադրույքով:«Ուրախ ենք, որ նման ծրագրերի միջոցով կկարողանանք ֆինանսավորել բնակիչներին բնակարանային հետագա հոգսերը թեթեւացնելու համար»,- նշել է «Գլոբալ Կրեդիտ»-ի գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանը:Կազմակերպությունում տեղեկացրել են, որ վարկատեսակները գործարկվել են գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող «Բնակարանային ֆինանսավորման ծրագրի» 4-րդ փուլի շրջանակում, որն այս անգամ ուղղված է մարզերում բնակարանային հասանելիության մեծացմանն ու էներգաարդյունավետ չափանիշերով բնակարանային ֆինանսավորմանը: Tweet Դիտում՝ 5487