Երկու նախագահները բացեցին Իրան-Հայաստան գազատարը

19.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր ժամը 14:05-ին Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեժադը բացեցին Իրան-Հայաստանի գազատարը:

Արարողությունը պետք է տեղի ունենար առավոտյան, սակայն բարդ եղանակային պայմանների պատճառով ուղղաթիռը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ժամանակին չկարողացավ հասցնել Մեղրի:

Իրան-Հայաստանի գազատարի բացման արարողությունից հետո Հայաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարներն այսօր Մեղրիում միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-ի համատեղ կառուցման եւ շահագործման մասին:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ՀԷԿ-ի համատեղ կառուցումը ՙնոր էջ կբացի հայ-իրանական հարաաբերություններում՚:

Նա ընդգծել է, որ 15 տարի առաջ Մեղրիում ոչինչ չէր վկայում էր հայ-իրանական հարաբերությունների մասին, եւ երկու կողմերին բաժանում էր փշալարը:

ՙԱյսօր այստեղ շատ բան է վկայում մեր աճող կապերի մասին: Այն կամրջով, որի վրա ես այսօր դիմավորեց Իրանի նախագահին, անցած տարի տեղափոխվել է 600 հազար տոննա բեռներ՚,- ասել է Հայաստանի նախագահը:

Ռոբերտ Քոչարյանն առանձնակի ընդգծել է, որ Հայաստանի եւ Իրանի տնտեսական համագործակցությունն սկսել է շոշափել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկել է էներգետիկայի, տրանսպորտի, կապի եւ ջրային տնտեսության ոլորտում համագործակցության հարցերը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8681
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW