Associated Television International-ը Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանի

28.02.2017 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիկյան Associated Television International ընկերությունը Հայաստանի մասին փաստագրական ֆիլմ կնկարահանի:

Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր Երեւանում կայացած հանդիպմանն ասել է ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզին:

Նրա խոսքով` նախաձեռնության նպատակն է Հայաստանը` որպես առաջին քրիստոնյա երկիր, ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը եւ մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը երկրի նկատմամբ:

Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ կառավարությունը կարեւորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը եւ պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները:

Դիտում՝ 14864

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW