ՄՖԿ-ն պատրաստ է մասնակցել Ադրբեջանի պետական բանկերի սեփականաշնորհմանը

19.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (ՄՖԿ) պատրաստ է մասնակցել ադրբեջանական պետական Kapital Bank-ի սեփականաշնորհմանը:

“Այս գործընթացը նախապատրաստվում էր մի քանի տարի, եւ ներկայիս պայմանները թույլ են տալիս ՄՖԿ-ին մասնակցել պետական բանկի սեփականաշնորհմանը: Եթե մեզ նման առաջարկ արվի, ապա մենք պատրաստ ենք մասնակցել”,- ասել է Հարավային Եվրոպայի եւ Միջին Ասիայի երկրներում ՄՖԿ-ի շուկաների գլոբալ ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Մարտին Կիմմինգը:

Ադրբեջանում ՄՖԿ-ի ներկայացուցիչ Ալիյա Ազիմովայի խոսքերով, ՄՖԿ-ն մասնակցում է մի շարք երկրների պետբանկերի սեփականաշնորհմանը:

“Ընդ որում, ՄՖԿ-ն փորձում է է սեփականաշնորհմանը ներգրավել հայտնի արտասահմանյան բանկերին, որպեսզի նրանք իրենց հետ բերեն նոր տեխնոլոգիաներ եւ պայմաններ: Հենց այդպիսի սխեմայով մենք կարող ենք մասնակցել ադրբեջանական պետական բանկերի սեփականաշնորհմանը”,- նշել է Ալիյա Ազիմովան:

Դիտում՝ 7924
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW