ՀՀ կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակում այսօր հարկային արտոնություն է շնորհել 8 ընկերության: Վերջիններիս ներդրումային ծրագրերը, ընդհանուր առմամբ, գնահատվում են 7 մլրդ դրամ, արդյունքում ակնկալվում է ստեղծել մոտ 350 աշխատատեղ:Չորս ընկերության համար 3 տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում ավելացված հարկի վճարման ժամկետը:«Ավալանժ» Ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում զբաղվել ջերմոցային տնտեսությամբ, որտեղ կաճեցնի բարձրակարգ վարդեր։ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբ՝ ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 160 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 47,5 մլն դրամ։ Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի շուրջ 20 աշխատատեղ` միջին աշխատավարձը 2017թ. կազմելով 165 հազ. դրամ, 2018թ.՝ 173 հազ. դրամ եւ 2019թ.՝ 182 հազ. դրամ: «ԱՆԴ»«ԱՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նախատեսում է զբաղվել այգեգործությամբ (խնձորի այգիներ) եւ մեղվաբուծությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 37,9 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 28,3 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 36 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ. 78 հազ. դրամ, 2018թ.՝ 82 հազ. Դրամ, եւ 2019թ.` 86 հազ. դրամ: «Վիսավտ»«Վիսավտ» ընկերության նպատակն է ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի Թարթառ գետի վերին հատվածում կառուցել 1,2 մգվտ փոքր հիդրոէներգոկասկադ` օգտագործելով նշված տարածքի գետերի պոտենցիալը:Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 4,6 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 1 մլրդ դրամը։ «Ռոյալ Ռուս»«Ռոյալ Ռուս» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում զբաղվել ծխախոտի արտադրությամբ` ծրագրելով կատարել ընդհանուր շուրջ 0,5 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 205 մլն դրամ։Եւս երեք ընկերություն մաքսատուրքերից ազատման արտոնություն է ստացել:«Պրոֆպանել»«Պրոֆպանել» ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է արտադրել արեւային մարտկոցներ: Արտոնությունը տրամադրվում է տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի եւ նյութերի ներմուծման համար: «Էսկո-ֆարմ»«Էսկո-ֆարմ» ընկերության կողմից ներմուծվող հումքերն ու նյութերը օգտագործվելու են դեղագործության ոլորտում։Կառավարությունում նշել են, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման եւ որպես հետեւանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար:«Արմենիա Վայն» «Արմենիա Վայն» գինեգործարանի կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը կազատվեն մաքսատուրքից: Միաժամանակ, «Ֆիկուս Պակս Սի Այ Էս» ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՈ Մարս» ՓԲԸ տարածքում 5 տարով շահագործողի թույլտվություն է տվել` նորարարական տեխնոլոգիաներով փաթեթավորման նյութերի արտադրություն իրականացնելու համար:Ընկերությունը 5 տարում կիրականացնի շուրջ $11 մլն-ի ներդրումներ: Առաջին տարում կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 200 հազ. դրամ միջին աշխատավարձով, իսկ 5-րդ տարում՝ ավելի քան 20 նոր աշխատատեղ։ Tweet Դիտում՝ 6965