“Մեդիամաքս” լրատվական գործակալությունը հավատարիմ է www.banks.am ինտերնետային կայքի աշխատանքի որակի բարձրացման ու պարբերաբար նոր ծառայություններ ներմուծելու իր քաղաքականությանը: Այսօր կարող ենք մեր այցելուներին տեղեկացնել միանգամից երեք տեխնիկական եւ ստեղծագործական նորամուծությունների մասին. 1. Մարտի 17-ից էապես բարելավվել են www.banks.am կայքի հոսթինգային պայմանները, ինչը թույլ կտա այցելուներին ավելի արագ ու անխափան օգտվել կայքից: Սա առավել կարեոր է այն այցելուների համար, որոնք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս: 2. Այսօրվանից մեր կայքում ներկայացված է “Բանավեճային ակումբ” խորագիրը, որը մշակվել է ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ: Այս խորագիրը նպատակ ունի նպաստել երկխոսության ծավալմանը բանկային ոլորտի մասնագետների միջեւ: Յուրաքանչյուր ամսվա սկզբում ԿԲ ներկայացուցիչները հանդես կգան առավել այժմեական խնդրին նվիրված հոդված-ելույթով` երկխոսության հրավիրելով առեւտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, այլ շահագրգիռ կառույցների ղեկավարներին: Այնուհետեւ, հաջորդող երեք շաբաթների ընթացքում ԿԲ դիրքորոշմանը կարձագանքեն հիշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները: Կարծում ենք, որ այս ձեւաչափը կարող է քաղաքակիրթ բանավեճի լավ ավանդույթ ստեղծել: Այսօր “Բանավեճային ակումբում” ներկայացված է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ Դավիթ Սարգսյանի հոդվածը, որը նվիրված է ֆինանսական ոլորտում սպառողների շահերի պաշտպանության խնդիրներին: 3. Այսօրվանից www.banks.am կայքում տեղադրված է “Հաշվի բացում” աղյուսակը, որը այցելուներին թույլ կտա հաշված րոպեների ընթացքում տեղեկանալ այս կամ այն բանկում հաշիվ բացելու եւ այն սպասարկելու բոլոր պայմաններին, նախապատրաստել պահանջվող փասթաղթերը եւ այլն: Հուսով ենք, որ այս նորամուծությունները կգնահատվեն մեր այցելուների կողմից եւ կիրառական նշանակություն կունենան: Հարգանքով` Banks.am-ի թիմ Tweet Դիտում՝ 6953