Վարչապետը Զարգացման հիմնադրամից «հիմնավորված» ծախսեր է ակնկալում

21.02.2017 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամին պետական բյուջեից հատկացվող միջոցները պետք է ծախսվեն տրամաբանական եւ նպատակային:

Այս մասին վարչապետն ասել է Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում:

Կառավարության ղեկավարի խոսքով` միջոցները հարկավոր է ուղղել այն բիզնեսին, որը ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ:

«Ծախսերը պետք է լինեն հիմնավորված, պետք է լինի հստակ ձեւակերպված փիլիսոփայություն ու նպատակ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016թ. արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման եւ գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները:

Վարչապետն էլ նշել է, որ հիմնադրամի 2017թ. ծրագրում պետք  է ամրագրվեն կառավարության գերակա ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել:

Դիտում՝ 2736
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW