Կարեն Կարապետյանը կմեկնի Վրաստան

21.02.2017 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:

Դիտում՝ 8173

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW