«Իդրամ» բջջային դրամապանակով եւ www.idram.am կայքում հնարավոր է իրականացնել Beeline կապի ծառայությունների համար ակնթարթային վճարումներ առանց միջնորդավճարի: «Իդրամ»-ը տեղեկացրել է, որ Beeline-ի բաժանորդներն իրենց վճարումներն անխոչընդոտ իրականացնում են նաեւ «Իդրամ»-ի 35 մասնաճյուղերում՝ դարձյալ սպասարկվելով առանց միջնորդավճարի:Անդրադառնալով Beeline կապի ծառայությունների համար տերմինալներով վճարումների դադարեցման խնդրին՝ «Իդրամ»-ը նշել է, որ ընթանում են բանակցություններ: Ընկերությունը հույս է հայտնում, որ Beeline կապի ծառայությունների համար «Իդրամ» տերմինալներով վճարելու հնարավորությունն առաջիկայում հնարավոր կլինի արագ վերականգնել եւ Beeline-ի բաժանորդներին շարունակել սպասարկել «Իդրամ»-ի ավելի քան 150 տերմինալներով եւս: Հիշեցնենք, որ Beeline-ը փետրվարի 15-ին հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված «անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ»: Tweet Դիտում՝ 18860