Հայաստանում մարտին կբացվեն «հալալ» սննդամթերքի գրասենյակներ

15.02.2017 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Իրանը պատրաստակամ է Հայաստանում «հալալ»-ի գրասենյակները բացել ընթացիկ տարվա մարտին՝ մինչեւ Նովրուզի իրանական ազգային տոնը:

Այս մասին իրանական կողմը բարձրաձայնել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի՝ փետրվարի 11-13-ը Իրան կատարած այցի ժամանակ:
 
Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, այցի ընթացքում Իրանի արդյունաբերական հետազոտությունների եւ ստանդարտների ինստիտուտի (ISIRI) նախագահի տեղակալի հետ համաձայնություն է ձեռք բերվել փոխըմբռնման հուշագիր ստորագրելու վերաբերյալ` երկուստեք հնարավորություն ստեղծելով համապատասխանության սերտիֆիկատներ տրամադրելու տնտեսվարող սուբյեկտներին:

Այդպիսով՝ հայկական արտադրանքի սերտիֆիկացումը կկազմակերպվի Իրանում, իսկ իրանական արտադրանքինը` Հայաստանում։ Նպատակն իրագործելու համար Հայաստանում կստեղծվեն լաբորատոր կարողություններ:

««Հալալ»-ի գրասենյակների բացումը կպաստի հայկական արտադրանքի սպառման ծավալների մեծացմանը, զբոսաշրջության աճին եւ կապահովի տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ: Գրասենյակը կկազմակերպի նաեւ հյուրանոցների եւ ռեստորանների անձնակազմի վերապատրաստման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:
 
Այցի շրջանակում Էմիլ Տարասյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Իրանում նանոտեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների հետ, որոնց արդյունքում նախաստորագրվել է այս ոլորտում հայ-իրանական համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

Դիտում՝ 4062

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW