Հրապարակվել է օրինապահ հարկատուների թոփ 20-ը

14.02.2017 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանն այսօր հավաստագրեր է շնորհել այն տնտեսվարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին:

Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունից, նախաձեռնության շրջանակում կոմիտե է դիմել 26 հարկ վճարող, որոնցից 20-ը բավարարել են պայմաններին:

Մասնավորապես, սահմանված կարգով hարկային եւ մաքսային մարմիններ են ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, փաստաթղթեր ու տեղեկություններ, ժամանակին կատարել են hարկերի, տուրքերի եւ այլ վճարների վճարումը: Որոշիչ հանգամանք է եղել նաեւ պետբյուջեի հանդեպ պարտավորությունների ու իրավախախտումների բացակայությունը:

«Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաեւ պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսվարողներին»,- նշել է Վարդան Հարությունյանը:

Նրա խոսքով`  նախաձեռնությունն իրականացվել է  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով, իսկ Կենտրոնական բանկն աշխատել է տնտեսվարողներին բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորության ընձեռման ուղղությամբ:

«Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ բանկերն առավել մեղմ ռիսկային չափանիշներ կկիրառեն, հետեւաբար նաեւ՝ մեղմ եւ անտեսանելի վարչարարություն: Օրինապահ հարկ վճարողներն իրենց կարգավիճակով պետք է տարբերվեն»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:    

Ստորեւ ներկայացնում ենք օրինապահ հարկատուների թոփ 20-ը` ըստ ՊԵԿ-ի.

«Գազպրոմ Արմենիա»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»
«Գրանդ Տոբակո» հայ-կանադական հ/ձ
«Ղ-Տելեկոմ»
«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ
«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ
«ՍՕՍ սիսթեմս»
«Դիավանտ»
«Էյէմփիջի գրուպ»
«Մեջիք Դեվս»
«Էվրիմատրիքս ար»
«Անդրոնեթ»
«ՎԻ-մոբայլ»
«Գիֆտսապ ամ»
«Փրոջեքթ մենեջմենթ յունիթ»
«ՋՏ-ԱՐ Գրուպ» ՓԲԸ
Մարինե Մաթեվոսյան ա/ձ
«Քիմլաբ»
«Ագաթ-777»
«Ստեփանյան» ՍՊԸ

Դիտում՝ 6530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai