ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Վարդան Հարությունյանն այսօր հավաստագրեր է շնորհել այն տնտեսվարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին:Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունից, նախաձեռնության շրջանակում կոմիտե է դիմել 26 հարկ վճարող, որոնցից 20-ը բավարարել են պայմաններին: Մասնավորապես, սահմանված կարգով hարկային եւ մաքսային մարմիններ են ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, փաստաթղթեր ու տեղեկություններ, ժամանակին կատարել են hարկերի, տուրքերի եւ այլ վճարների վճարումը: Որոշիչ հանգամանք է եղել նաեւ պետբյուջեի հանդեպ պարտավորությունների ու իրավախախտումների բացակայությունը:«Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաեւ պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսվարողներին»,- նշել է Վարդան Հարությունյանը:Նրա խոսքով` նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով, իսկ Կենտրոնական բանկն աշխատել է տնտեսվարողներին բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորության ընձեռման ուղղությամբ:«Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ բանկերն առավել մեղմ ռիսկային չափանիշներ կկիրառեն, հետեւաբար նաեւ՝ մեղմ եւ անտեսանելի վարչարարություն: Օրինապահ հարկ վճարողներն իրենց կարգավիճակով պետք է տարբերվեն»,- ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Ստորեւ ներկայացնում ենք օրինապահ հարկատուների թոփ 20-ը` ըստ ՊԵԿ-ի.«Գազպրոմ Արմենիա»«Հայաստանի էլեկտրական ցանցեր»«Գրանդ Տոբակո» հայ-կանադական հ/ձ«Ղ-Տելեկոմ»«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ՍՊԸ«Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ«ՍՕՍ սիսթեմս»«Դիավանտ»«Էյէմփիջի գրուպ»«Մեջիք Դեվս»«Էվրիմատրիքս ար»«Անդրոնեթ»«ՎԻ-մոբայլ»«Գիֆտսապ ամ»«Փրոջեքթ մենեջմենթ յունիթ»«ՋՏ-ԱՐ Գրուպ» ՓԲԸՄարինե Մաթեվոսյան ա/ձ«Քիմլաբ»«Ագաթ-777»«Ստեփանյան» ՍՊԸ Tweet Դիտում՝ 6685