ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ լիազորված տնտեսական օպերատորը (ԼՏՕ) կարեւոր գործիք կարող է հանդիսանալ բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության համար:«Այն թույլ կտա մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրումˋ պարզեցված մաքսային ընթացակարգով»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ 2016-ին ստեղծվել է դրա իրավական հիմքը, սակայն մինչ օրս որեւէ լիազորված տնտեսական օպերատորի հաշվառում չի իրականացվել:Այս նպատակով կառավարության ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարել է ֆինանսների ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարների հետ համատեղ վեր հանել հաշվառման կարգում առկա իրավական խոչընդոտները, պարզեցնել եւ երկամսյա ժամկետում իրականացնել հանրային իրազեկում, ապա զեկուցել կառավարության աշխատակազմին, թե քանի օպերատոր է հաշվառվել:Անդրադառնալով դիվանագիտական կորպուսում տնտեսական բաղադրիչի գործոնի ակտիվացմանը՝ վարչապետը տնտեսական զարգացման եւ ներդրումների, ինչպես նաեւ արտաքին գործերին նախարարներին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ձեւավորել աշխատանքային խումբ, որը կներկայացնի հստակ առաջարկություն արտերկրում ՀՀ դեսպանների կողմից իրականացվելիք տնտեսական աշխատանքների թիրախների վերաբերյալ:Banks.am-ը հիշեցնում է՝ ՊԵԿ-ն անցած ամիս հայտարարել էր, որ արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ եւ պարտաճանաչ մասնակիցները մաքսային մարմնի ԼՏՕ կարգավիճակ կստանան: Tweet Դիտում՝ 3017