Մարտի 3-ը կնշվի որպես Գործարարի օր

09.02.2017 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նստում որոշել է մարտի 3-ը սահմանել որպես Գործարարի օր:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբˋ որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ընդգծել ՀՀ տնտեսության զարգացման գործում, ինչպես նաեւ հայ ժողովրդի կյանքում գործարարի առանձնահատուկ դերը:

Նախարարի խոսքով՝ նախագծով նախատեսվում է Գործարարի օրը նշել մարտի 3-ին՝ պայմանավորված նրանով, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար եւ բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը:

Դիտում՝ 5188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai