«Կապիտալ Լոկուս»-ը կխթանի ՀՀ-ում օտարերկրյա ուղղակի ներդրումները

08.02.2017 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու «Կապիտալ Լոկուս» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ Ավթանդիլ Գոգոլին այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հուշագրի նպատակն է ուժեղացնել հայաստանյան ընկերություններում միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ օտարերկրյա ներդրումային ընկերությունների ներկայացվածությունը, ինչպես նաեւ խթանել Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները:

Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը կնպաստի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հայաստանյան ընկերությունների եւ «Կապիտալ Լոկուս»-ի միջեւ օտարերկրյա ֆինանսական միջոցների ներգրավմանն ուղղված համագործակցությանը։

Նախարարն ընդգծել է, որ «Կապիտալ Լոկուսը», լինելով համեմատաբար նոր ընկերություն, շոշափելի առաջընթաց է արձանագրել կենսունակ ներդրումային նախագծերի եւ տեղական հեռանկարային ընկերությունների համար օտարերկրյա ֆինանսական միջոցներ ներգրավելու գործում։

Ավթանդիլ Գոգոլին էլ նշել է, որ «Կապիտալ Լոկուս»-ի ընթացիկ աշխատանքները ներկայում ներառում են տեղական մասնավոր ընկերությունների համար նախատեսված ութ նախագծեր՝ $38 մլն ընդհանուր արժեքով։

Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում գյուղատնտեսության, սննդի վերամշակման, վերականգնվող էներգիայի եւ անշարժ գույքի ներդրումների ոլորտներում։ Ակնկալվում է, որ նշված գործարքների մեծ մասն ավարտին կհասցվի 2017թ․առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում։

«Կապիտալ Լոկուսն» անկախ ֆինանսական խորհրդատվական ընկերություն է։ Այն ուսումնասիրում եւ ապահովում է ֆինանսական լուծումներ գլխավորապես Եվրոպայում գտնվող միջազգային ֆինանսական կազմակերպություններից, հատուկ ներդրումային ֆոնդերից, ինչպես նաեւ ակտիվների կառավարմամբ զբաղվող ընկերություններից։

«Կապիտալ Լոկուս»-ը հիմնադրվել է 2016թ. Երեւանում՝ ՊրոԿրեդիտ Բանկի նախկին գործադիր տնօրեն Ավթանդիլ Գոգոլիի կողմից։

Դիտում՝ 10333
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW