Կոնվերս Բանկի թիմը` «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի հաղթող
08.02.2017 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Կոնվերս Բանկի թիմը լավագույնն է ճանաչվել ֆինանսական ոլորտի կազմակերպությունների` «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» երկրորդ ամենամյա ինտելեկտուալ մրցույթում:
Ինչպես հայտնել են բանկում, թիմը նաեւ երրորդ տեղն է զբաղեցրել «Բրեյն Ռինգ» անվանակարգում:
«Մենք հպարտ են մեր գործընկերների, բանկի թիմի հաջողությամբ: Կոնվերս Բանկում միշտ էլ կարեւորել են մարդկային ներուժը, աշխատակիցների զարգացման ու ինքնակրթման անհրաժեշտությունը՝ խրախուսելով նախաձեռնողականությունը, ինչպես նաեւ մեր աշխատակիցների մասնակցությունը տարբեր վերապատաստման ծրագրերի ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասված է հաղորդագրությունում:
Բանկում տեղեկացրել են, որ «Գիտակների հայկական ասոցիացիա»-ի կազմակերպած մրցույթին մասնակցել է 7 թիմ՝ ՀՀ Կենտրոնական բանկից, Արդշինբանկից, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանից, Ամերիաբանկից, «ԱԳԲԱ-Լիզինգ»-ից, ՎՏԲ-Հայաստան Բանկից եւ Կոնվերս Բանկից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: