«Հայփոստ»-ն ու «Կոնվերս Տրանսֆեր»-ը հաճախորդներին պարգեւներ են հանձնել
08.02.2017 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայփոստ



Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ընկերությունն ու «Կոնվերս Տրանսֆեր» հայաստանյան վճարակաշվարկային համակարգը համատեղ արշավի շրջանակում հաճախորդներին ուղեգրեր եւ դրամական պարգեւներ են հանձնել:
«Հայփոստ»-ում նշել են, որ արշավի ժամանակահատվածում` նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը, Ռուսաստանից առնվազն 2 անգամ դրամական փոխանցում ստացած հաճախորդներից պատահականության սկզբունքով ընտրված հինգ հաճախորդ ստացել են 2 անձի համար նախատեսված եռօրյա ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:
Բացի այդ, նույն ժամանակաշրջանում Ռուսաստանից դրամական փոխանցում ստացած յուրաքանչյուր 300-րդ հաճախորդ (15 անձ) ստացել է դրամական պարգեւ:
Ընկերությունը հիշեցրել է, որ «ՀայՓոստ»-ի բաժանմունքներում սպասարկվում են փոխանցումների հետեւյալ համակարգերը՝ «Կոնվերս Տրանսֆեր», «Ֆորսաժ», Ria Money Transfer, Stefi եւ Sigue:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: