Անելիք Բանկը ճանաչվել է «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում»

07.02.2017 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկը ճանաչվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» լավագույն անդամ արտարժույթի շուկայում` փետրվարի 3-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության շրջանակում:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ, պարգեւատրելով բորսայի եւ դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսեւորած անդամներին:

Անելիք Բանկը մրցանակաբաշխությանը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում:

2016թ. նոյեմբերի 10-ին Անելիք Բանկը դարձել էր արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ` ստանալով դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի եւ կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ:

Անելիք Բանկը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» անդամ է դարձել 2008թ. հունվարի 31-ից:

Դիտում՝ 5748

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW