Հայէկոնոմբանկի երեք մասնաճյուղերում գործում է պահատեղերի զեղչ

06.02.2017 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը տեղեկացնում է, որ իր «Կենտրոն», «Շահումյան», «Էջմիածին» մասնաճյուղերի անհատական բանկային պահատեղերի ծառայության համար փետրվարի 1-ից մինչեւ մարտի 1-ը գործում է 50% զեղչ:

«Օգտվելով անհատական բանկային պահատեղի ծառայություններից՝ Դուք այլեւս մտահոգություն չեք ունենա Ձեր արժեթղթերի, փաստաթղթերի, ոսկյա իրերի եւ թանկարժեք իրերի պահպանության համար»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ անհատական պահատեղերը գտնվում են հատուկ կառուցված, հատուկ միջոցներով հագեցած չհրկիզվող տարածքում, որտեղ կարելի է մուտք գործել միայն զրահապատ դռան միջոցով:

Հայէկոնոմբանկն ընդգծել է իր անհատական պահատեղերի առավելությունները՝

-    Բարձորակ սպասարկում,
-    Ի պահ հանձնված արժեքի ամբողջականություն,
-    Պահատուփի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության պահպանում:

Դիտում՝ 5602

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW