Սննդամթերքը հունվարին թանկացել է

06.02.2017 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պարենային ապրանքների շուկայում 2017թ. հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7,4% գնաճ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունվարին արձանագրված պարենամթերքի գնաճի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի գների 10,9% եւ բանջարեղենի եւ կարտոֆիլի գների 49% բարձրացումը` դեկտեմբերի համեմատ:

2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել է 10,6%, իսկ մրգի ապրանքախմբում` 19,4% գնաճ:

Ձվի հանրապետական միջին գինը հունվարին անցած տարվա նույն ամսվա համեմատ աճել է 1,3%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 2,8%-ով:

Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում 2016թ. հունվարի համեմատ գրանցվել է 0,1% գնանկում, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ` 0,7% գնաճ:

Շաքարավազը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 15%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 0,6%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ գրանցվել է 1,4% գնանկում, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ`0,2% գնաճ:

Հանրապետությունում մեկ ամսում արձանագրվել է այլ մթերքի, ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի եւ ծխախոտի 0,1% գնաճ:

Միաժամանակ, հրուշակեղենի գինը նվազել է 0,2%-ով, իսկ հացամթերքի, ձկնամթերքի, կաթնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում հունվարին դեկտեմբերի
համեմատ գրանցվել է 0,6% գնանկում, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0,7%-ով:

Բենզինը մեկ ամսում էժանացել է 2,2%-ով, իսկ դիզելային վառելիքը` թանկացել 0,7%-ով:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի նկատմամբ աճել են 2,6%-ով, իսկ 2016թ. հունվարի նկատմամբ` նվազել 0,6%-ի չափով:

Դիտում՝ 2214
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW