Կոնվերս Բանկը գործարկել է Visa Virtual Account քարտը

03.02.2017 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկն առցանց գնումներ նախընտրող իր հաճախորդների համար գործարկել է նոր սերնդի VISA վիրտուալ քարտ՝ Visa Virtual Account:

Բանկում նշել են, որ Visa Virtual Account-ը հնարավորություն է տալիս կատարել անվտանգ առցանց գնումներ եւ վճարումներ՝ խուսափելով պլաստիկ քարտերին առնչվող ռիսկերից, ինչպես նաեւ գնորդին ազատելով պլաստիկ բանկային քարտ ունենալու անհրաժեշտությունից:

«Visa Virtual Account-ը նախընտրողներին ֆիզիկական քարտի փոխարեն տրվում է առցանց հաշիվ եւ քարտային տվյալներ, որոնց մուտքագրմամբ կարելի է կատարել առցանց վճարումներ ինտերնետ խանութներում: Քարտն ունի օրական օգտագործման սահմանաչափ, որը հաճախորդը հնարավորություն ունի փոփոխել՝ նվազեցնելով ռիսկերը: Այն ապահով է, դեբետային, հեշտ կառավարվող եւ մատչելի՝ երեք տարվա  սպասարկման վճարը ընդամենը 1000 ՀՀ դրամ է»,- նշել են բանկում:

Visa Virtual Account քարտը կարելի է կառավարել ինտերնետ բենքինգի միջոցով` կատարելով փոխանցումներ եւ դիտելով շարժերն ու մնացորդները:

Բանկում տեղեկացրել են, որ կատարված գործարքների շարժին եւ մնացորդին առցանց հետեւելու նպատակով քարտային տվյալները կարելի է նաեւ գրանցել Arca.am համակարգում:

Visa Virtual Account-ը կարելի է պատվիրել դրամ, դոլար, եվրո եւ ռուբլի արժույթներով:

Դիտում՝ 21878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW